Ստյոպա Մկրտչյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա»

Armenpress 11:23, 2 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը այլ ակումբում կշարունակի ելույթները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 1 տարվա վարձակալությունից հետո «Արարատ-Արմենիա»-ի կազմ է վերադարձել Հայաստանի երիտասարդական ու ազգային հավաքականների պաշտպան Ստյոպա Մկրտչյանը:

Մկրտչյանը «Արարատ-Արմենիայի» սան է: 2021թ-ի ամռանը վարձակալության հիմունքներով նա տեղափոխվեց ԲԿՄԱ՝ թիմի կազմում հանդես գալով երիտասարդական հավաքականի իր խաղընկերների հետ, ու արագ դարձավ թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը:

2022թ-ի մարտ 24-ին նա իր նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Այս ընթացքում նա մասնակցել է ազգային թիմի կազմում 5 խաղի, որոնցից 2-ը՝ ընկերական, իսկ 3-ը՝ ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգայի շրջանակում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am