Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիային

Armenpress 12:59, 2 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն երկու խաղաղ բնակիչ է վիրավորվել իսրայելական բանակի կողմից սիրիական Տարտուս նահանգի վրա հրթիռակոծությունների հետեւանքով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը՝ այս մասին  հայտնել է SANA գործակալությունը՝ հղում անելով զինվորականներին։

Նրանց տվյալներով՝ Իսրայելը Միջերկրական ծովից մի քանի հրթիռ է արձակել թռչնաբուծական ֆաբրիկաների ուղղությամբ։

Ավելի վաղ՝ հունիսի 10-ին, Դամասկոսի օդանավակայանը հարձակման էր ենթարկվել Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից։ Հարձակման հետևանքով վնասվել են երկու թռիչքուղիներ, անջատվել է նավիգացիոն լուսավորությունը: Հարվածը եղել է  կառավարման աշտարակին և վնաս է հասցվել երկրորդ տերմինալի շենքին։ Սիրիական իշխանությունները ստիպված են եղել ժամանակավորապես փակել օդանավակայանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am