ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը և Վրաստանի ԱԳ նախարարն անդրադարձել են Հարավային Կովկասի գործընթացներին

Armenpress 18:21, 1 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, զրուցակիցները կարևորել են երկու հարևան և բարեկամ երկրների միջև հարաբերությունների հետևողական զարգացումն ու ընդլայնումը, ընդգծել բարձր մակարդակի փոխայցելություների կարևորությունը:

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am