1000х90.jpg (78 KB)

Յուրի Սաքունցը ճկույթով քաշեց մետրոյի՝ 65 տոննա կշռող 2 վագոն և հավակնում է նոր ռեկորդի

Armenpress 15:04, 4 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գինեսի ռեկորդակիր, ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս Յուրի Սաքունցը  հավակնում է Գինեսի նոր ռեկորդի՝ ճկույթով քաշելով մետրոյի՝ 65 տոննա կշռող 2 վագոն:

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախորդ ռեկորդը նա սահմանել էր՝  քաշելով 37.5 տոննա  քաշ ունեցող երկու հրշեջ-փրկարարական մեքենա. Սաքունցը դրանք քաշել էր ատամներով:

«Ասեմ, որ շատ դժվար է 65 տոննա քաշը մեկ ճկույթի օգնությամբ տեղաշարժելը՝ հաշվի առնելով, որ իմ քաշը  65 կիլոգրամ է: Ուրախ եմ, որ դժվարությամբ, բայց ստացվեց: Կյանքում  հաջողության հասնելու իմ կարգախոսը հավատն է այն ամենի հանդեպ, ինչ ցանկանում եմ անել: Ես այս ռեկորդը նվիրում եմ հայ ազգին»,- ասաց Սաքունցը: 

Խոսելով նպատակների մասին՝ նա ասաց, որ փորձում է ամեն ինչ անել Հայաստանին ու հայ ժողովրդին օգտակար լինելու համար:

Սաքունցը հավելեց, որ ապագայում պատրաստվում է ճկույթով ուղղաթիռ քաշել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am