1000х90.jpg (78 KB)

Ադրբեջանագետը համոզված է` Ադրբեջանի հետ պետք է խոսել պահանջատիրական լեզվով

Armenpress 14:28, 8 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փախստականների կարգավիճակի հիմախնդիրը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման անբաժանելի մասն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը նշեց, որ ադրբեջանահայ փախստականների հարցը վճռորոշ է այդ բանակցություններում: «Ադրբեջանահայության խնդիրը չպետք է շահարկվի ներքաղաքական հարցում, դա համազգային խնդիր է: Նրանց հետ պետք է խոսել պահանջատիրական լեզվով:  ԼՂՀ-ն երբեք որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,-ասաց Այվազյանը: Նա նշեց, որ հարեւան երկիրը ցույց է տվել իր դեմքը ադրբեջանահայության նկատմամբ, իսկ նման երկրից պետք է պահանջել օրինական դրամական փոխհատուցում` հարյուր միլիարդ դոլարի չափով որպես գույքի վերականգնում,  իրավունքների պաշտպանում:

Ադրբեջանից փախստականների համագումարի նախագահության խորհրդական Անդրեաս Ղուկասյանը նշեց, որ բանակցային գործընթացում պետք է ոչ միայն բարձրաձայնել ու  ճանաչել փախստականների կարգավիճակը, այլ ստեղծել արդյունավետ պայմաններ նրանց համար: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am