Արթուր Մանուկյանը՝ սամբոյի աշխարհի պատանիների փոխչեմպիոն

Armenpress 21:42, 7 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի Պլոեշտի քաղաքում մեկնարկած սամբոյի 2016թ. աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնության մրցումային առաջին օրը հայ մարզիկներից Արթուր Մանուկյանը Հայաստանի համար նվաճեց առաջին մեդալը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, 48 կգ քաշային կարգում հանդես եկող մեր պատանի մարզիկը գերազանց անցկացնելով նախնական գոտեմարտերը՝ եզրափակչում հանդիպել է Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Երյոմինի հետ, ու թեև հաղթում էր գոտեմարտի առաջին հատվածում, վերջում կորցրեց զգոնությունը և արդյունքում պարտվեց: Արթուրն արժանացավ աշխարհի առաջնության արծաթե մեդալի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am