ԿԺԴՀ-ն եւ Հարավային Կորեան 65 տարվա ընթացքում առաջին անգամ կմիացնի ավտոմոբիլային ճանապարհը

Armenpress 17:53, 20 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային եւ Հարավային Կորեաները 65 տարվա ընթացքում առաջին անգամ նոյեմբերի 22-ին կմիացնեն ճանապարհը ապառազմականացված գոտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով կառավարական աղբյուր:

«Փանմունջոմի հռչակագրի իրագործման համար ռազմական ոլորտում Հյուսիսի եւ Հարավի միջեւ համաձայնագրի» կնքումից հետո Հյուսիսային եւ Հարավային Կորեաները հոկտեմբերից ի վեր յուրաքանչյուրն իր կողմից անվտանգության միավորված գոտում ականազերծման հետ միասին անցկացրել են ճանապարհի բացման աշխատանքներ: Նոյեմբերի 22-ին սահմանազատիչ գծում կմիացվի 12 մետր առավելագույն լայնությամբ ճանապարհը»,-հայտարարել Է աղբյուրը եւ հավելել, որ ճանապարհը կլինի գրունտային:

Ավելի վաղ տեղեկացվել Է, որ ԿԺԴՀ-ն եւ Հարավային Կորեան պայմանավորվել են նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին անցկացնել իրենց երկաթուղիների միավորման ու արդիականացման աշխատանքներ սկսելու արարողություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am