Փոքրիկ պճնասերը ծնողների համար նոր կոստյումի ցուցադրություն Է «կազմակերպել»

Armenpress 17:46, 31 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցի օգտատերերը կարծում են, որ այս տեսանյութը կարող Է դառնալ պատանու այցեքարտը, եթե նա մոդել դառնա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կադրերում երեւում Է, թե փոքրիկն ինչպես Է ուրախ այս ու այն կողմ վազվզում սենյակում՝ ձեռքին պինդ բռնած իր նոր հիանալի փոքրիկ կոստյումը՝ ասես պրոֆեսիոնալ մոդայամոլ լինի: Ցուցադրելով առջեւի մասը՝ փոքրիկ շրջվում Է եւ նույնքան ուրախ ու ոգեւորությամբ սկսում Է դեսուդեն վազվզել:

«Այս տեսանյութը պետք Է տեղ գտնի նրա ռեզյումեում, եթե նա ապագայում զբաղվի մոդելային բիզնեսով: Նա պարզապես այն ցույց կտա «ես ծնվել եմ դրա համար» խոսքերով»,-մեկնաբանում Է allen0088 օգտատերը: «Կանայք խելքները կթռցնեն այդքան վայելչագեղ հագնված տղամարդու համար»,-գրում Է McDonogh Rahloh-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am