Նյու Յորքի կենտրոնում վառել են Սուրբծննդյան գլխավոր եղեւնու լույսերը

Armenpress 11:42, 5 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի կենտրոնում դեկտեմբերի 4-ին տեղի Է ունեցել քաղաքի Սուրբծննդյան գլխավոր եղեւնու լույսերը վառելու ամենամյա արարողությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի քան 23 մետր բարձրությամբ շուրջ 60 տարեկան ծառը, որը կանգնեցված Է Ռոքֆելլեր-փլազա հրապարակում, զարդարել են վիթխարի լուսաշղթաներով, որոնց միագումար երկարությունը կազմում Է շուրջ 8 կիլոմետր: Դրանց վրա կա շուրջ 50 հազար գույնզգույն լամպիկ: Գագաթին ամրացրել են բյուրեղապակյա 70-թեւանոց վիթխարի աստղը՝ շուրջ 450 կիլոգրամ քաշով: Այն 3 միլիոն բյուրեղներից ստեղծել են Ավստրիայի Swarovski ֆիրմայի վարպետները: Ավանդաբար ԱՄՆ-ում Ծննդյան տոների շրջանն սկսվում Է այն օրը, երբ Ռոքֆելլեր-փլազայի եղեւնու վրա վառվում են լույսերը: Սպասվում Է, որ այդ ժամանակահատվածում օրական այդ ծառի մոտ կգա շուրջ կես միլիոն մարդ: Մեգապոլիսի կենտրոնում եղեւնին կանգնած կմնա մինչեւ 2020 թվականի հունվարի 14-ը, ինչից հետո այն կուղարկեն փայտասղոցարան:

Սուրբծննդյան գլխավոր եղեւնին Նյու Յորքի կենտրոնում կանգնեցրել են նոյեմբերի 9-ին: Ծառը մեգապոլիսին նվիրել Է Նյու Յորքի նահանգի բնակչուհի Քերոլ Շուլցը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am