1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 11 ամսում աճել է 7.5 տոկոսով

 Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 11 ամսում աճել է 7.5 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվար-նոյեմբերին 7.5 տոկոսով աճել է 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Մասնավորապես զգալիորեն աճել է արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 9.3 տոկոսով։ Շինարարության ծավալն այս տարվա հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 4.5 տոկոսով: Առևտրի շրջանառությունում աճը կազմել է 9.2 տոկոս, իսկ մատուցած ծառայությունների ծավալն ավելացել է 14.8 տոկոսով:  

2019-ի հունվար-նոյեմբերին արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն աճել է 0.4 տոկոսով, իսկ սպառողական գների ինդեքսը՝ 1.5 տոկոսով:

Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը նվազել է 3.4  տոկոսով:

Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-նոյեմբերին աճել է 5.9 տոկոսով՝ կազմելով 178 հազար 885 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 8.3 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 4 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է աճ՝ շուրջ 7.4 տոկոսով: Ընդ որում, արտահանումն աճել է 9 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 6.6 տոկոսով:

Դրամի փոխարժեք ԱՄՆ դոլարի նկատմամբ 2019-ի հունվար-նոյեմբերին եղել է 480.65:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]