1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ-ում բացված ցուցահանդեսում ներկայացված Է Քենեդիի նամակը Սանտա Կլաուսի մասին

ԱՄՆ-ում բացված ցուցահանդեսում ներկայացված Է Քենեդիի նամակը Սանտա Կլաուսի մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոստոնի (Մասաչուսեթսի նահանգ) արվարձանում բացված ցուցադրանքում ներկայացված Է ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի նամակը, որում նա փոքրիկ աղջան հավաստիացնում Է, որ Սանտա Կլաուսին վտանգ չի սպառնում Խորհրդային Միության կողմից ջրածնային ռումբի փորձարկման պատճառով: Դեկտեմբերի 25-ին այդ մասին հայտնել Է Associated Press գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ցուցահանդեսը, որը նվիրված Է ԱՄՆ-ում նշվող Ծննդյան տոներին, բացվել Է նախագահական գրադարանում եւ թանգարանում, որոնք կոչվել են Քենեդիի պատվին: Ցուցադրանքներից մեկն ԱՄՆ-ի 35-րդ նախագահի՝ 1961 թվականի հոկտեմբերի 28-ով թվագրված նամակն Է: Այն հասցեագրված Է Միչիգանի նահանգի ութամյա բնակչուհի Միշել Ռոհոնին:

Դրանից առաջ նա ինքն Է նամակ հղել Քենեդիին: Այնտեղ աղջիկն անհանգստություն Է հայտնում միջուկային ռումբի փորձարկումների կապակցությամբ, որոնք ԽՍՀՄ-ը պլանավորել Էր անցկացնել Նովայա Զեմլյա արշիպելագում: Միշելը վախեցել Է, որ դրա պատճառով Սանտա Կլաուսը կարող Է զոհվել, եւ ԱՄՆ-ի նախագահին խնդրել Է թույլ չտալ իրադարձությունների նման զարգացում: «Դու չպետք Է անհանգստանաս Սանտա Կլաուսի համար,- պատասխանել Է նրան Քենեդին:- Նրա հետ ես երեկ խոսեցի, ամեն ինչ կարգին Է: Նա կրկին ուղեւորության կմեկնի Ծննդյան տոներին»:

Բացի դրանից, ցուցահանդեսում ցուցադրվում են արխիվային լուսանկարներ, որոնցում պատկերված Է, թե ինչպես են Քենեդին եւ նրա ընտանիքը տոնել Սուրբ Ծնունդը, ինչպես նաեւ նրանց բացիկների պատճենները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]