Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Զոհեր չկան, նոր պատժամիջոցներ և խաղաղության կոչ. Թրամփի ուղերձն Իրանին

Զոհեր չկան, նոր պատժամիջոցներ և խաղաղության կոչ. Թրամփի ուղերձն Իրանին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի կողմից հունվարի 8-ին Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները հրթիռակոծելու հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Սպիտակ տանը հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։

«Քանի դեռ ես ԱՄՆ նախագահ եմ, Իրանին երբեք չի թույլատրվի ունենալ միջուկային զենք»,- հենց այս խոսքերով Թրամփը սկսեց իր ուղերձը։

ԱՄՆ նախագահը, հերքելով ամերիկյան կողմից որևէ զոհի առկայության փաստը, նշեց. «Մենք որևէ կորուստ չունենք։ Մեր բոլոր զինվորներն ապահով են, մեր ռազմաբազաները նվազագույն վնասներ են կրել»։ Նա նշեց, որ «Իրանը կարծես թե նահանջում է»։

Միաժամանակ նա հայտնեց, որ ԱՄՆ-ն նոր, ավելի խիստ տնտեսական պատժամիջոցներ է կիրառելու Իրանի նկատմամբ։

ԱՄՆ նախագահը կոչ արեց դաշնակիցներին հրաժարվել Իրանի հետ միջուկային համաձայնագրից և աշխատել Իրանի հետ նոր համաձայնագրի վրա, որը «աշխարհն ավելի ապահով կդարձնի»։ Ուղերձի վերջում ԱՄՆ նախագահը դիմեց Իրանի ժողովրդին և առաջնորդներին՝ ասելով. «Մենք ցանկանում ենք, որ դուք մեծ ապագա ունենաք, այնպիսի ապագա, որին արժանի եք՝ ներդաշնակ լինելով աշխարհի ազգերի հետ։ ԱՄՆ-ն պատրաստ է գրկաբաց ընդունել խաղաղությունը բոլոր նրանց հետ, ովքեր փնտրում են այն»։

Սպիտակ տան ղեկավարը, ավարտելով շուրջ տասը րոպե տևած ուղերձը, հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]