Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ծաղկունքում կանցկացվի «Լավաշի միջազգային օր» միջոցառումը

Ծաղկունքում կանցկացվի «Լավաշի միջազգային օր» միջոցառումը

 ԳԱՎԱՌ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում,  «Դար» հիմնադրամի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ, Գեղարքունիքի մարզպետարանի ու «ԷվենտՏուրա»-ի հետ համագործակցությամբ,  2020 թվականի օգոստոսի սկզբին կանցկացվի «Լավաշի միջազգային օր» միջոցառումը, որը կդառնա ավանդական փառատոն՝ յուրաքանչյուր տարում կազմակերպվելով բովանդակային տարբեր ծրագրերով:  

Այս մասին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մոտ հրավիրված հանդիպման ժամանակ  «Արմենպրես»-ին տեղեկացրին  «Ծաղկունքի հյուրատուն» ՍՊԸ տնօրեն Յուրա Սարգսյանը եւ  «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր Նունե Մանուկյանը:  «Որպեսզի միջոցառումը ծառայի իր հիմնական նպատակին եւ անցկացվի բարձր մակարդակով, միջազգային ճանաչում ունեցող երաժշտական խմբերի, ինչպես նաեւ օտարերկրյա զբոսաշրջիկների ակտիվ մասնակցությամբ,  մենք այս պահից արդեն սկսում ենք նախապատրաստական աշխատանքները: Ակտիվ համագործակցություն ենք ծավալել միջազգային տուրօպերատորների հետ: Կապահովվի նաեւ մարզի արտադրողների մասնակցությունը եւ սեփական արտադրանքի վաճառքը:  «Լավաշի միջազգային օր»  միջոցառումը կդառնա ավանդական ու բազմաբովանդակ: Սա պայմանականորեն կարելի է կոչել իրադարձային տուրիզմ, երբ  փառատոնն իր վրա է հրավիրում աշխարհի տարբեր երկրների մարդկանց ու կազմակերպությունների հետաքրքրասիրությունը: Փառատոնը բարձր մակարդակով կազմակերպելու համար մեզ անհրաժեշտ է Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցությունը»,-նշեցին Յուրա Սարգսյանը եւ Նունե Մանուկյանը: Միջոցառման հիմնական հովանավորը  լինելու է  «Դար» հիմնադրամը,  իսկ  իրականացնող կողմ է հանդես գալիս «ԷվենտՏուրա» ընկերությունը՝ որպես նման հեղինակավոր միջոցառումների  կազմակերպման ու անցկացման փորձ ունեցող կառույց:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, կարեւորելով միջազգային  նշանակության փառատոների կամ միջոցառումների  կազմակերպման ու անցկացման անհրաժեշտությունը,  եւ նախորդ տարում արձանագրված ձեռքբերումները, ողջունեց ներկայացված նախաձեռնությունը: «Նախորդ տարի մենք արձանագրեցինք տեսանելի արդյունքներ ձկան, ավելուկի, փռի ու տարբեր փառատոնների կազմակերպման ու անցկացման շնորհիվ: Դրանք մենք դարձնելու ենք ավանդական, որպեսզի հնարավորինս կարողանանք ճանաչելի դարձնել մեր մարզը, նպաստել տնտեսության զարգացմանը, մեր տեղն ապահովել միջազգային զբոսաշրջության քարտեզի վրա: Մենք ոչ միայն մեր մասնակցությունը կբերենք փառատոնին, այլ նաեւ կցուցաբերենք լայն աջակցություն ու համագործակցություն: Առաջիկայում հերթական հանդիպումը կկազմակերպենք Ծաղկունքում՝ տեղում  քննարկելով կազմակերպչական զանազան խնդիրներ: Մենք պատրաստ ենք մեր հնարավորությունները, ուժերն ու եռանդը ներդնել այս հետաքրքիր ու օգտավետ նախաձեռնությունը կյանքի կոչելու, այն ավելի բովանդակալից ու արդյունավետ դարձնելու համար»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]