1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ-ում սկսել են պատվաստանյութ մշակել նոր տիպի թոքաբորբի դեմ. CNN

ԱՄՆ-ում սկսել են պատվաստանյութ մշակել նոր տիպի թոքաբորբի դեմ. CNN

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Առողջության ազգային ինստիտուտները (NIH) սկսել են նոր տիպի թոքաբորբի դեմ պատվաստանյութի ստեղծման աշխատանքը, որի բռնկումն անցյալ տարվա վերջին արձանագրվել Է Չինաստանի Ուհան քաղաքում, ինչից հետո դրա տարածումը շարունակվել Է: Հունվարի 21-ին այդ մասին հայտնել Է CNN հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«NIH-ը ձեռնարկում են պատվաստանյութի մշակման առաջին քայլերը»,- մեջբերում Է հեռուստաալիքն Ազգային ինստիտուտների ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար Էնթոնի Ֆոցիի խոսքը: Ըստ նրա՝ մշակվող պատվաստանյութի կլինիկական հետազոտությունները կարող են տեւել մի քանի ամիս, եւ միայն մեկ տարի անց այն կկարողանան կիրառել պրակտիկայում:

Իր հերթին Հյուսթոնի (Տեխասի նահանգ) Բեյլոր բժշկական քոլեջի պատվաստանյութերի մասնագետ Փիտեր Հոտեսը պատմել Է, որ պատրաստուկի մշակմամբ զբաղված նաեւ մի խումբ գիտնականներ Տեխասից, Նյու Յորքից եւ Չինաստանից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]