Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նշվել են լավագույն վայրերը միայնակ զբոսաշրջիկների համար

Նշվել են լավագույն վայրերը միայնակ զբոսաշրջիկների համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միայնակ ճամփորդող զբոսաշրջիկների համար լավագույն վայրերից մեկը Խորվաթիան Է: Համապատասխան ցուցակը հրապարակել Է ՆուրեՎայե պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Վարկանիշը կազմողների կարծիքով՝ այս երկիրն իդեալական Է զբոսայգիներով շրջելու, քաղաքների տեսարժան վայրերը եւ գինեգործարանները դիտելու համար: Բացի այդ, Դուբրովնիկում հնարավորություն կա այցելելու «Գահերի խաղը» սերիալի նկարահանումների վայրեր:

Նաեւ նյութի հեղինակները խորհուրդ են տալիս ուղեւորվել Պերու եւ լինել ինկերի հին քաղաքի՝ Մաչու-Պիկչուի տարածքում:

Միայնակ ճամփորդների համար ոչ պակաս հարմար վայր են համարել Բալին, որը ժողովրդականություն Է վայելում յոգայի եւ մեդիտացիայի համար առողջարաններով, Հարավային Կորեան՝ բուդդիստական տաճարներով, Նյու Յորքը՝ ոտքով զբոսնելու, շոուներ դիտելու եւ շոփինգի համար վայրերի ընդարձակ ցուցակով: Վերջապես, հարկ Է, որ միայնակ զբոսաշրջիկներն ուղեւորվեն գեղատեսիլ վայրերով հայտնի Շվեյցարիա, համտեսել Իտալիայի ազգային ճաշատեսակները եւ կառնավալ այցելել ամերիկյան Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում: Բացի այդ, առաջարկված ցուցակում հայտնվել են Մալթա կղզին, Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենը, իսպանական Մադրիդը եւ Բարսելոնան, Իսլանդիան, Հոնկոնգը, Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամը, Նոր Զելանդիան, Մարոկկոն, Ավստրալիան, Թաիլանդը, Ճապոնիան եւ Սինգապուրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]