1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մակունցը ավագանու «Իմ քայլին» կհորդորի օժանդակել քննիչ հանձնաժողով ստեղծելուն

Մակունցը ավագանու «Իմ քայլին» կհորդորի օժանդակել քննիչ հանձնաժողով 
ստեղծելուն

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վստահեցնում է` իրենց համար հարցը ոչ թե «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը չստեղծելն է, այլ այն, որ բարձրացված հարցը քննարկվի լիազորված կառույցում` այս դեպքում Երևանի ավագանիում:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան Մակունցը շեշտեց` անհրաժեշտության դեպքում պատրաստ է ավագանու «Իմ քալը» խմբակցությանը խնդրել, որ օժանդակեն քննիչ հանձնաժողովի ստեղծմանը:

«Այստեղ հարցը ոչ թե քննիչ հանձնաժողով չստեղծելն է, այլ, որ հարցը հանրայնորեն քննարկվի այն կառուցում, որը իրավական առումով լիազորված է դա անել: Օրենքն այսօր ասում է, որ լուծումը ավագանու դաշտում է: Եվ մենք ողջունում, քաջալերում ու խնդրում ենք, որ դա անի այն մարմինը, որ լիազորված է դա անել»,- ասաց Մակունցն ու հավելեց` ինքը կարծում է, որ ավագանու դաշտում նման քննիչ հանձնաժողով ստեղծելը կուժեղացնի հենց ավագանու ինստիտուտը:

Անդրադառնալով հարցին, թե պատրաստվո՞ւմ են, արդյոք, հորդորել ավագանու իրենց գործընկերներին, որ ԼՀԿ-ի բարձրացրած հարցը այդ դաշտում քննարկվի, Մակունցը պատասխանեց` ավագանին արդեն պատրաստակամություն հայտնել է ոչ միայն այդ հարցը, այլ նաև բոլոր խնդրահարույց հարցերը քննարկել ավագանու դաշտում, և ինքը կարծում է, որ նրանք կանեն: «Ես ինքս կարող եմ կապ հաստատել և խնդրել, որ եթե անգամ «Լույս» խմբակցությունը որոշի ստեղծել քննիչ հանձնաժողով, և նրանց ձայները չբավարարեն ստեղծելու համար, «Իմ քայլը» նպաստի, որ այդ հանձնաժողովը ստեղծվի` համապատասխան ձայներ ապահովելով»,-ասաց Մակունցն ու հավելեց` ինքն այդ խնդրանքը կփոխանցի ավագանուն:

Մակունցը շեշտեց` հստակ սահմանված է, թե որ պարագայում ԱԺ-ն կարող է վերահսկողություն իրականացնել ՏԻՄ-երի նկատմամբ և որ պարագայում` ոչ:

Ավելի վաղ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն իր տարածած հայտարարությամբ տարակուսելի էր համարել, որ նշված հարցը բարձրաձայնող ավագանու ընդդիմադիր խմբակցությունները չեն օգտվել օրենքով իրենց վերապահված լիազորությունից եւ չեն ստեղծել ավագանու քննիչ հանձնաժողով։

Հունվարի 22-ին ԱԺ նիստում «Իմ քայլը» խմբակցությունը չքվեարկեց 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաեւ Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաեւ ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը հաստատելու մասին հարցին:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է իրավունքի ուժով, սակայն անդամների թիվը հաստատելու մասին որոշման նախագիծը չի ընդունվել, ինչը հանգեցրել է կազուսային իրավիճակի: ԱԺ նախագահի խոսքով՝ պետք է հետագայի համար մեխանիզմներ մշակել այսպիսի իրավիճակի համար, իսկ մինչ այդ այլ ելք մտածել այս հարցում:

2019 թ. դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին էր ուղարկվել «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների ստորագրություններով գրությունը՝ 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]