1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բռնցքամարտիկներն առնվազն երեք ուղեգիր պետք է ունենան. հավաքականի մարզիչ  

Բռնցքամարտիկներն առնվազն երեք ուղեգիր պետք է ունենան. հավաքականի մարզիչ

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը իրատեսական է համարում թե՛ Լոնդոնի, թե՛ Փարիզի մրցաշարերում Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Մեհրաբյանը փաստեց, որ հավաքական թիմը փետրվարի 2-ին կմեկնի Ուկրաինա, որտեղ համատեղ հավաք կանցկացնի Չեխիայի, Լեհաստանի, Բելառուսի և Ուկրաինայի երկրորդ ընտրանիների հետ: Հայաստանի թիմը փետրվարի 17-18-ին ընկերական մենամարտեր կանցկացնի և փետրվարի 19-ին կվերադառնա Երևան:

Հավաքին կմասնակցեն Արթուր Հովհաննիսյանը (52 կգ), Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Գուրգեն Մադոյանը (69 կգ) Արմեն Մաշակալյանը (69 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Գոռ Ներսիսյանը (81 կգ), Նարեկ Մանասյանը (91 կգ) ու Գուրգեն Մադոյանը (+91 կգ), ինչպես նաև Անուշ Գրիգորյանը (51 կգ), Անի Հովսեփյանը (69 կգ):

«Մենք երկու մրցաշարում էլ հնարավորություն ունենք Տոկիոյի խաղերի ուղեգրեր նվաճել: Սակայն շատ մեծ դեր ունի վիճակահանությունը: Չեմ սիրում նշել, թե քանի ուղեգիր կնվաճենք, բայց նվազագույնը, որ պետք է ունենանք, երեք ուղեգիրն է»,-ասաց Մեհրաբյանը:

Մցաշարերից մեկը կկայանա Լոնդոնում մարտի 14-24-ը, որը համարվում է Եվրոպա աշխարհամասի որակավորում, իսկ երկրորդը` Փարիզում մայիսի 13-24-ը:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: 206 երկրների մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մրցաձևերում: 1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ կհյուրընկալի Օլիմպիական խաղերը:

Վարվառա Հայրապետյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]