Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Սելենա Գոմեսը նկարահանվել Է Dazed նորաձեւության հանդեսի համար

Սելենա Գոմեսը նկարահանվել Է Dazed նորաձեւության հանդեսի համար

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի Սելենա Գոմեսը նկարահանվել Է Dazed նորաձեւության հանդեսի համար: Լուսանկարների շարքը հրապարակվfp Է հրատարակության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լուսանկարներից մեկում 27-ամյա հայտնին կեցվածք Է ընդունել ավստրիացի դիզայներ Անդրեաս Կրոնտալերի՝ շղթաներով ու մետաղադրամներով բյուստիեով, որը նա հագել Էր մերկ մարմնի վրա: Մեկ այլ լուսանկարում նա շոտլանդացի մոդելագործ Քրիստոֆեր Քեյնի՝ մետաղազօծված կաշվից զգեստով Է՝ ներկարված սպիտակ ժանյակով. Գոմեսի կերպարը համալրել Է Vaquera բրենդի արհեստական մարգարտից պատրաստված օվերսայզ-կոլիեն: Նշվում Է, որ լուսանկարների հեղինակը նորաձեւության լուսանկարիչ Բրիաննա Կապոցին Է, իսկ որպես ոճաբան հարթակում աշխատել Է Էմմա Ուիմանը:

View this post on Instagram

@selenagomez by @emmawyman + @briannalcapozzi for the cover of @dazed #deathofthe2010s

A post shared by @ vaquera.nyc on


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am