1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ալեն Սիմոնյանը, կուսակիցներից բացի, ուրիշների հետ իրեն կապելը սին գործողություն է համարում

Ալեն Սիմոնյանը, կուսակիցներից բացի, ուրիշների հետ իրեն կապելը սին գործողություն 
է համարում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հորդորում է իրեն ու իր սկզբունքները չկապել այլ ուժերի ներկայացուցիչների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի գրառմանն առ այն,  թե Սիմոնյանը ցածր քարոզչություն է իրականացնում «Լուսավոր Հայաստան»-ի դեմ՝ այդ թվում Հրայր Թովմասյանի քրոջ և այլ անձի մասնակցությամբ:

Սիմոնյանը հորդորեց ոչ մեկի չկապել իր հետ: «Բազմիցս իմ քայլերով ապացուցել եմ, որ բացի «Քաղաքացիական պայմանագրից», վարչապետ Փաշինյանից և իմ վարչության անդամ ընկերներից, ինձ ուրիշի հետ կապելը սին գործողություն է»,-ասաց պատգամավորը:

Խաժակյանն իր «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառմամբ, մասնավորապես, նշել էր, որ Սիմոնյանը Հրայր Թովմասյանի քրոջ և էլի ինչ-որ մեկի մասնակցությամբ, գրեթե միաժամանակ ու նույնաբովանդակ, ցածր ու նողկալի քարոզչություն են իրականացնում Էդմոն Մարուքյանի և «Լուսավոր Հայաստան»-ի դեմ։ Խաժակյանը նշել էր, թե, փաստորեն, Ալեն Սիմոնյանն ու Հրայր Թովմասյանի քույրը ունեն նույն նպատակը՝ էժանագին քարոզչությամբ վարկաբեկել «Լուսավոր Հայաստան»-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]