Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

ԲՀԿ քաղաքական խորհուրդը կքննարկի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված հարցը

ԲՀԿ քաղաքական խորհուրդը կքննարկի Սահմանադրության փոփոխությունների 
հանրաքվեի հետ կապված հարցը

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը կքննարկի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 14-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը:

«Այսօր ժամը 16:00-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որից հետո կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ և կներկայացնի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված իր դիրքորոշումը»,- ասաց Տոնոյանը:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]