Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել նաև երկրորդ ստուգողական մրցամարտերում  

Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել նաև երկրորդ ստուգողական մրցամարտերում

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկ քաղաքում կայացած ուսումնամարզական հավաքի վերջին օրը հայ բռնցքամարտիկները սպարինգ-մենամարտեր են անցկացրել Ուկրաինայի, Չեխիայի, Մոլդովայի և Լեհաստանի ներկայացուցիչների հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայ բռնցքամարտիկներից իրենց մենամարտերը հաղթանակով են ավարտել 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը։

Այս հավաքով Հայաստանի բռնցքամարտի հավաքականը նախապատրաստվում էր Մեծ Բրիտանիայում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին, որը կկայանա մարտին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]