1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լոնդոնում հանձնել են Brit Awards 2020 երաժշտական մրցանակը

Լոնդոնում հանձնել են Brit Awards 2020 երաժշտական մրցանակը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի O2 Arena մարզադաշտում հայտարարել են Մեծ Բրիտանիայի Brit Awards 2020 ամենահեղինակավոր երաժշտական մրցանակի դափնեկիրներին: Ռեփեր Stormzy-ն երկրորդ անգամ բարձրագույն պարգեւն Է ստացել «Բրիտանացի լավագույն մենակատար» անվանակարգում: Փոփ-երգչուհի Mabel-ը նույն պարգեւն Է ստացել որպես երգչուհի: Նրա High expectations դեբյուտային ալբոմը միանգամից առաջին տեղերն զբաղեցրեց UK Albums Chart բրիտանական չաթում, իսկ ավելի ուշ հայտնվեց Billboard 200-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երգիչ Լյուիս Քափալդին միակն Է, որ ստացել Է երկու արձանիկ՝ «Լավագույն կոմպոզիցիա» եւ «Լավագույն բրիտանացի նոր կատարող» անվանակարգերում: O2 Arena-ի բեմում նա կատարել Է իր "Someone you loved" հիթը: 2018 թվականի նոյեմբերին կայացած ռելիզից հետո այդ թրեքը գլխավորել Է Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի երաժշտական չարթերը:

Ռեփեր Դեյվը դափնեկիր Է դարձել «Լավագույն բրիտանական ալբոմ» անվանակարգում: Նրա Psychodrama սկավառակը, որը թողարկվել Է 2019 թվականի մարտին, գլխավորել Է UK Albums Chart հիթ-շքերթը: «Գրեմմի»-ի հինգ մրցանակի դափնեկիր Բիլլի Այլիշն ընտրվել Է «Լավագույն օտարերկրյա երգչուհի»: Արարողության ժամանակ նա առաջին անգամ հանդես Է եկել "No time to die" երգի կենդանի կատարմամբ, որը ձայնագրվել Էր Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի համար:

«Լավագույն բրիտանական խումբ» Է ճանաչվել Foals-ը: Ռոքերների համար սա առաջին պարգեւն Է Brit Awards-ում: Խմբի ֆրոնտմեն Յանիս Ֆիլիպակիսի խոսքով՝ երաժիշտները չԷին սպասում, որ դափնեկիր կդառնան: Այդուամենայնիվ, Foals-ին հաջողվեց առաջ անցնել Coldplay-ից, Bastille-ից, Bring Me The Horizon-ից եւ D-Block Europe-ից, որոնք նույնպես անվանակարգորդների թվում Էին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]