Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 354-ի

Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 354-ի

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել Է 354-ի, մեկ օրում զոհերի թիվն ավելացել Է ռեկորդային 63-ով, ընդամենը վարակվել Է ինը հազար մարդ: Այդ մասին հայտնել Է Իրանի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռըզա Վահաբզադեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անցած օրվա ընթացքում հաջողվել Է հայտնաբերել կորոնավիրուսով վարակման 958 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել Է ինը հազարի: Անցած 24 ժամվա ընթացքում մահացել Է 63 հիվանդ, ընդամենը երկրում կորոնավիրուսից մահացել Է 354 մարդ»,-գրել Է նա Twitter-ում, նշելով, որ 9000 հիվանդածներից ապաքինվել են 2959-ը:

Իրանի իշխանությունները կորոնավիրուսի վերաբերյալ վիճակագրություն են հրապարակում փետրվարի 19-ից, երբ առաջին անգամ հայտնեցին երկրում COVID-19-ի առկայության մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]