Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Աշակերտների համար Հանրային հեռուստաընկերության եթերում կկազմակերպվեն հեռավար դասեր

 Աշակերտների համար Հանրային հեռուստաընկերության եթերում կկազմակերպվեն 
հեռավար դասեր

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը, նկատի ունենալով երկրում հայտարարված արտակարգ դրությունը, հեռավար կրթության պիլոտային ծրագրի շրջանակում ստեղծել է Հանրային հեռուստաընկերության եթերում կոնկրետ ժամերի աշակերտների համար դասերի և դասախոսությունների անցկացման հնարավորություն: Ucom ընկերությունը դասերի անցկացման համար ևս կտրամադրի առանձին ալիք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Հանրային հեռուստաընկերության հետ միասին մենք համագործակցությամբ ստեղծել ենք հնարավորություն` դասախոսությունների և դասերի անցկացման: Հենց հեռուստաընկերության եթերում ամեն առավոտ 08:30-09:30-ը կլինեն դասեր, այնուհետև դրանք կվերսկսվեն 11:30-12:40: Բացի այդ, շատ լավ առաջարկ ենք ստացել մեր գործընկեր Ucom-ից, նրանք առանձին ալիք են տրամադրելու նման դասերի համար: Եվ ամբողջ օրվա ընթացքում մենք ունենալու ենք նման դասընթացներ»,-ասաց Հարությունյանը:

Նա նշեց` հիմա արդեն գնում են ձայնագրություններ, հավաքում են ուսուցիչների, որոնք դասախոսություններ և դասեր կկարդան և դրանք կմատուցվեն աշակերտներին: Գործելու է նաև առանձին յութուբյան ալիք, որտեղ հավաքվելու են բոլոր այդ նյութերը: Եվ այդ Յութուբյան ալիքի այցելությունների համար ինտերնետը Ucom-ի բաժանորդների համար լինելու է անվճար:

Նախարարը նկատեց` պետք է այս սահմանափակումները դիտարկեն որպես լրացուցիչ հնարավորություն` նոր կրթական տեխնոլոգիաներ զարգացնելու համար: Նա հիշեցրեց, հեռավար կրթության համակարգի ներդրումը սահմանված էր 2021-ի դեկտեմբերին, բայց այս հնարավորությունը կօգտագործեն համազգային պիլոտային ծրագիրն ավելի շուտ իրականացնելու համար:

Հարությունյանը հիշեցրեց, որ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կայքում ստեղծել են heravar.armedu.am պորտալը, որտեղ նման ծրագրեր իրականացնող հարթակների մասին ինֆորմացիա է հավաքված: Եվ նախարարությունը նույն կրթական տեխնոլոգիական ազգային կենտրոնի միջոցով իրականացնելու է ծրագրերի մշակման գործընթաց և վերապատաստումների գործընթաց:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 84-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում է ընդունել: Որոշումը կայացվել է գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը: «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]