Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս 2022

Վրաստանը սահմանում է պարետային ժամ. Գռուզիա-օնլայն

Վրաստանը սահմանում է պարետային ժամ. Գռուզիա-օնլայն
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը սահմանում է պարետային ժամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Գռուզիա-օնլայն»-ը տեղեկացնում է, որ մարդկանց տեղաշարժը սահմանափակվում է երեկոյան 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: 
«Արտակարգ դրության ժամանակ փաստացի հայտարարվում է ամբողջական կարանտին: Երեկոյան 21:00-ից արգելվում է տեղաշարժն ինչպես ոտքով, այնպես էլ տրանսպորտով մինչև առավոտյան ժամը 06:00-ն»,-նշել է վարչապետը: 
Կարանտինի ռեժիմի պայմաններում արգելվում է 70 և ավելի տարիքի քաղաքացիներին դուրս գալ փողոց: Բացառություն կլինի միայն այն դեպքը, եթե քաղաքացին գնում է տան հարևանությամբ գտնվող խանութ, դեղատուն կամ բուժհաստատություն: Գախարիայի խոսքով՝ 70-ից բարձր միայնակ քաղաքացիներին համապատասխան գերատեսչությունները կօգնեն: 







youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]