Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

COVID-19. Իտալիայում և Ֆրանսիայում նկատվում է մահացության ցուցանիշի անկում

COVID-19. Իտալիայում և Ֆրանսիայում նկատվում է մահացության ցուցանիշի անկում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում ապրիլի 26-ին գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահացության 260 նոր դեպք: Այս ցուցանիշը 155-ով պակաս է նախորդ օրվա համեմատ և մարտի կեսերից սկսած ամենացածր թիվն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Euronews»-ը տեղեկացնում է, որ Իտալիայում գրանցվել է մոտ 27 հազար մահ: Ապաքինվել է 65 հազար մարդ: Ավելի քան 106 հազար մարդ շարունակում է բուժվել: Դրական դինամիկան օգնում է իտալական քաղաքներին պլանավորել իրենց կյանքը կարանտինից հետո: Մասնավորապես, Միլանը, որտեղ առաջին անգամ վերջին տարիներին օդի մաքրության բարձր ցուցանիշ է գրանցվել, մտադիր է ավտոմոբիլային երթևեկությունը քաղաքում պահպանել նվազագույն մակարդակի վրա:  

Ֆրանսիայում ապրիլի 26-ին հայտնեցին մեկ օրում գրանցված 242 մահվան դեպքի մասին: Այս ցուցանիշը նկատելիորեն նվազում է: Երկրում մահացության ցուցանիշը մոտենում է 23 հազարի: Կիրակի օրը Փարիզի բազմաթիվ բնակիչներ դուրս էին եկել գնումների: Նրանցից շատերը կրում էին պաշտպանիչ դիմակներ և հետևում էին սոցիալական հեռավորություն պահելու պահանջներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]