1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆրանսիայում 98-ամյա բժիշկը շարունակում է աշխատել սահմանափակումների պայմաններում

Ֆրանսիայում 98-ամյա բժիշկը շարունակում է աշխատել սահմանափակումների 
պայմաններում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասնագիտությամբ բժիշկ 98-ամյա Քրիստիան Չենեյը շարունակում է աշխատել բարձր ռիսկի պայմաններում, չնայած իր տարիքի մարդկանց համար կորոնավիրուսի վտանգին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, BBC-ն տեղեկացնում է, որ Ֆրանսիայի ամենատարեց բժիշկը մինչև օրս յուրաքանչյուր շաբաթ գնում է տարեցների տուն աջակցություն ցուցաբերելու համար:

«Իմ կինը վախեցած է, որ ես կարող եմ վարակ բերել տուն, և նա ճիշտ է, բայց ես չեմ կարող հրաժարվել նրանցից համաճարակի մեջտեղում»,-ասել է նա: Նա նշում է, որ իր որոշումը մասնակի կապված է Ֆրանսիայում ընտանեկան բժիշկների պակասի հետ: Նա ստիպված է եղել Փարիզում դադարեցնել իր պրակտիկ գործունեությունը, սակայն պահպանել է վիրտուալ խորհրդատվությունն իր պացիենտների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]