1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Շիրակի մարզում ավելացել է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը

Շիրակի մարզում ավելացել է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը

ԳՅՈՒՄՐԻ, 22  ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շիրակի մարզում ավելացել է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ  մայիսի 22-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 99 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 40-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչև օրս դուրս է գրվել 115 պացիենտ, որոնցից 92-ը՝ մարզի բնակիչ։ 28 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 283 քաղաքացի։ Հիվանդության անախտանիշ ընթացքով 62 պացիենտներ տեղափոխվել են հյուրանոցներ, նրանցից 48-ը Շիրակի մարզի բնակիչներ են։ Արձանագրվել է մահվան 7 դեպք։

Մարտի մեկից մինչև օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1745 նմուշառում, մայիսի 12-21-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 422 նմուշառման հետազոտություն։

Արմենուհի Մխոյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]