Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 606 հազարից

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 606 հազարից

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում վերջին մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 7 հազար 176-ով՝ ընդհանուրը դառնալով 606 հազար 881:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը ներկայացնում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:

Շտաբի տվյալների համաձայն՝ օրվա կտրվածքով վարակվածության աճն այս անգամ ռեկորդային ցածր է եղել՝ կազմելով 1.2 տոկոս: 

Ներկա պահին բուժհաստատություններում բուժում է ստանում 229 հազար 546 մարդ: Վերջին մեկ օրում ապաքինվածների թիվն ավելացել է 12 հազար 393-ով՝ դառնալով 368 հազար 822: Սա բարձր ցուցանիշ է, այն ընդհանուր վարակվածների թվի 60.7 տոկոսն է: Կորոնավիրուսի հետևանքով Ռուսատանում մահերի թիվը կազմում է 8 հազար 513: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]