Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ոստիկանության մասին օրինագիծը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ոստիկանության մասին օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ոստիկանության Ժողովրդավարական բարեփոխումների մասին օրինագծին: Փաստաթղթին, որն այժմ ուղարկվում է Սենատ, եղել են կողմ 236 մարդ, 181-ը` դեմ, ձայները գրեթե ամբողջությամբ բաժանվել են կուսակցական գծի երկայնքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` բարեփոխումների օրինագծի մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Օրինագիծը, մասնավորապես, արգելում է ոստիկաններին օգտագործել ասֆիքսացման մեթոդներ, ստեղծում է ազգային տվյալների բազա, որպեսզի հետևի ոստիկանության չարաշահման դեպքերին, ինչպես նաև արգելում է որոշ դեպքերում կարգադրություններ տալը: Որպես առաջարկվող բարեփոխման մաս՝ իրավապահների պատասխանատվությունը մեծանում է, ներառյալ՝ կասկածյալների նկատմամբ բռնության և կամայականությունների կատարումը:

Նախաձեռնությունը Սենատում ներկայիս ձևով հաստատելու հեռանկարները դեռևս անորոշ են: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է այն փաստաթուղթը, որը, նրա կարծիքով, կխարխլի ոստիկանությունը: Թրամփը հունիսի 16-ին ստորագրել է հրամանագիր ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ: Այն տալիս է առաջնային կարևորություն դաշնային դրամաշնորհների տրամադրմանը իրավապահ մարմինների պաշտոնյաների վերապատրաստման համար, որպեսզի խրախուսեն պահակախմբի կողմից կոնֆլիկտների խաղաղ կարգավորման պրակտիկայի  օգտագործումը: Այս դեպքում իշխանությունները կքննարկեն բողոքները ոստիկանական ուժի օգտագործման վերաբերյալ: Նորարարությունները կոչված են բարելավելու տեղեկատվության փոխանակումը պետական գերատեսչությունների միջև, որպեսզի առանց կենսագրության ամբողջական ստուգման մարդիկ չաշխատեն ոստիկանությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]