1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Սփյուռքի հետ տարվող աշխատանքները նոր որակ են ստանում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Սփյուռքի հետ տարվող աշխատանքները 
նոր որակ են ստանում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երբ 2019 թ. մայիսին «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելուց հետո սփյուռքի նախարարությունը միացման ձեւով վերակազմավորվեց վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի, հասարակության որոշ հատվածներից կարծիքներ հնչեցին, թե աշխարհասփյուռ 6 միլիոնից ավելի հայերի հետ համագործակցության հարցերը երկրորդ պլան կարող են մղվել: Սակայն նախորդ տարվա միայն 7 ամսվա աշխատանքների դիտարկումը  փաստում է, որ այս կառույցը ոչ միայն շարունակել է բնականոն գործունեությունը, այլեւ մեծ ծավալի ու որակապես նոր նախաձեռնություններով է հանդես եկել:

 Կառույցի գործողությունների թիրախում շարունակում է մնալ մայր հայրենքի զարգացման եւ հզորացման գործընթացին սփյուռքի ներուժի ներգրավումը: Նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանում կազմակերպվեց «Ներուժ» սփյուռքի  տեխնոլոգիական ստարտափ ծրագիրը: Ծրագրին մասնակցեցին 17 երկրից ընտրված 47 տեխնոլոգիական ստարտափերի 80 ներկայացուցիչ: Միջոցառումը իրականացվել  է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ: Այն հնարավորություն է տալիս  սփյուռքի նորաստեղծ ընկերություններին իրենց ստարտափերը բերել Հայաստան, որի կարիքը մշտապես զգացվում է մեր երկրում, հատկապես տեխնոլոգիաների արագ զարգացման այս ժամանակաշրջանում:

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը նախորդ տարի մշակել եւ ՀՀ կառավարության 2020-23 թթ. ծրագրում ընդգրկել է հայրենադարձների եւ վերադարձողների աջակցման փաթեթ, որտեղ ներառված են «Օջախ» բնակարանային հիփոթեքային ծրագիրը, բիզնեսի աջակցման փաթեթը, առողջապահության աջակցման ծրագիրը, ինչպես նաեւ «Մեկ պատուհան» սկզբունքով գործող ինտեգրման կենտրոնի նախագծերը: Սփյուռքի հետ կապերի սերտացման եւ փոխգործակցության աշխատանքները նույն թափով իրականացվում են նաեւ այս տարի»:

      Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]