Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 973-ի

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 973-ի

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել Է հինգով եւ հասել 973-ի, ապաքինվել Է եւս երկու մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է հիվանդության մոնիթորինգի գծով կառավարության հատուկ կայքում:

«Վարակման հայտնաբերված դեպքերի թիվը 973 Է, ապաքինվել Է 846 մարդ, մահվան դեպքերի թիվը՝ 15»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Կարանտինի ռեժիմի մեջ Է գտնվում 4 հազար 851 մարդ, ստացիոնարներում հսկողության ներքո Է 231 պացիենտ:

Արտասահմանյան երկրներից բուժման համար ժամանած Վրաստանի քաղաքացիների թիվը 28-ով ավելացել Է, նրանք բոլորը զինծառայողներ են, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության մասնակիցներ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը մարտի 11-ին հայտարարել Է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել Է վարակման արդեն ավելի քան 11,8 միլիոն դեպք, ավելի քան 545 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]