Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հորդառատ անձրևը կաթվածահար է արել Գյումրու երթևեկությունը

Հորդառատ անձրևը կաթվածահար է արել Գյումրու երթևեկությունը

ԳՅՈՒՄՐԻ, 13 ՀՈԻԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հորդառատ անձրևը կաթվածահար է արել Գյումրու երթևեկությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը  հորդառատ անձրևն ուղեկցվել է կարկուտով ու կայծակով: Անձրևի պատճառով հատկապես դժվարանցանելի են դարձել քաղաք մտնող ճանապարհներն ու կենտրոնական փողոցները։ Կան ջրի մեջ հայտնված մեքենաներ: Քաղաքի շատ թաղամասեր հոսանքազրկված են: Տեղումները շարունակվում են:

 Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ  Գյումրիում երթևեկության համար կան փակ հատվածներ, մասնավորապես` Գարեգին Նժդեհի հրապարակը, Մուսայելյան փողոցը, Գյումրու ավտոկայարանից Լալայան փողոց տանող հատվածը, Գյումրու կայարանամերձ հրապարակը, Օզանյան փողոցը։ Արտակարգ իրավիճակների և ոստիկանության մարզային և համայնքային կոմունալ ծառայություններն այժմ քայլեր են ձեռնարկում խցանումները վերացնելու ուղղությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]