1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը դատապարտում է Ադրբեջանի գործողությունները սահմանին

ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը դատապարտում է Ադրբեջանի 
գործողությունները սահմանին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը դատապարտում է հայ-ադրբեջանական սահմանին բռնությունը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի մոտ և կոչ է անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմին՝ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը, կոնգրեսականներ Ջեկի Շփեյերը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը նամակ են ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյին, Պաշտպանության նախարար Մարկ Էսպերին, որում պահանջում են, որ ԱՄՆ-ն հորդորի Ադրբեջանին ընդունել միջազգային դիտորդների ներգրավումը և դուրս հանի հայ-ադրբեջանական ու արցախա-ադրբեջանական սահմանի երկայնքով դիպուկահարներին, ծանր և նոր տեսակի զենքերը։

«Մենք խիստ անհանգստացած ենք վերջին շրջանում հայ-ադրբեջանական միջազգային սահմանին բռնությունների աճով՝ Տավուշ մարզի սահմանամերձ գյուղերի տարածքում: Վերջերս բռնության բռնկումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա դաշնակից՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սադրիչ և ռազմական հռետորաբանության և գործողությունների մաս են կազմում»,- ասված է նամակում։

Նամակում նաև անհանգստություն է հայտնվել ԱՄՆ-ի՝ Ադրբեջանին աջակցության տրամադրման կապակցությամբ, որը, հնարավոր է, օգտագործվի Հայաստանի դեմ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]