1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի էսկալացիային վերաբերող հարցեր 

Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի էսկալացիային 
վերաբերող հարցեր 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած էսկալացիային վերաբերող հարցեր։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսական կողմից անհրաժեշտ է համարվել գործադրել հավասարակշռված մոտեցումներ և զսպող ազդեցություն ունենալ հակամարտության մեջ ներքաշված կողմերի վրա` իրավիճակի հետագա սրումը կանխելու, հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման համար։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել համագործակցությունը Մոսկվայի և Անկարայի միջև` տարածաշրջանի կայունացման շահերից ելնելով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]