Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայազգի պրոդյուսեր Սերգեյ Սարկիսովի ֆիլմն արժանացել է «Էմմի» մրցանակի

Հայազգի պրոդյուսեր Սերգեյ Սարկիսովի ֆիլմն արժանացել է «Էմմի» մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի պրոդյուսեր Սերգեյ Սարկիսովի «Ատելությունը մեզանում» ֆիլմն «Էմմի» մրցանակի է արժանացել «Հեռուստաֆիլմի ակնառու ռեժիսուրա» անվանակարգում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆիլմի պրոդյուսերներն են Դեյվիդ ՄկՔենզին, Մոնթել Ուիլյամսը, Դին Քեյնը, Սերգեյ Սարկիսովը և Լորա ՄկՔենզին: Ռեժիսորը հայկական արմատներով Դեյվիդ ՄկՔենզին է:

Վավերագրական ֆիլմը լույս է սփռում մեր օրերում աշխարհում տարածում ունեցող հակասեմիտիզմի թեմայի վրա: Ֆիլմը պատմում է հրեաների ցեղասպանությունը (Հոլոքոստը) վերապրած 85-ամյա Միրեյ Կնոլի ընտանիքի անդամների մասին, որը սպանվել էր 2018թ. Փարիզի իր բնակարանում՝ ատելության հողի վրա հակասեմիտական հանցագործության հետևանքով:

«Էմմի» մրցանակի արժանացած պրոդյուսերական խումբը նկարահանել է նաև Հայոց ցեղասպանության թեմային նվիրված «Ժխտման ասպետները» վավերագրական ֆիլմը: Ֆիլմի պրեմիերան Հայաստանում կայացել է 2018թ.-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]