1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1155-ի

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1155-ի

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 10-ով եւ հասել 1155-ի, ապաքինվածները կրկնակի ավելի են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է հիվանդության մոնիթորինգի գծով կառավարության հատուկ կայքում:

«Ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվը 1155 Է, ապաքինվել Է 929 մարդ, մահվան դեպքերի թիվը 16 Է»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Կայքի տվյալների համաձայն, նաեւ աճում Է կարանտինային ռեժիմի ներքո գտնվողների թիվը՝ 6489 մարդ, ստացիոնարներում բժիկների հսկողության տակ Է գտնվում 337 պացիենտ: Արտասահմանյան երկրներից բուժում ստանալու համար ժամանած Վրաստանի քաղաքացիների թիվը 41 Է, նրանց թվում կա 38 զինծառայող:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը մարտի 11-ին հայտարարել Է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել Է վարակման արդեն ավելի քան 16,3 միլիոն դեպք, ավելի քան 650 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]