Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են հավաքը    

Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են հավաքը

 

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են մարզական հավաքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան: Ուսումնամարզական հավաքն անցկացվում է Ծաղկաձորում և կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով փակ կլինի կողմնակի անձանց համար: Հավաքը կտևի մինչև օգոստոսի 11-ը

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ hունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի երեք անդամ վարակված են կորոնավիրուսով:

Հունահռոմեական ոճի ընտրանին հուլիսի սկզբին պետք է հավաք անցկացներ Ծաղկաձորում, սակայն այն չեղարկվել էր` մինչ ըմբիշները կբուժվեն:

Ազատ ոճի ընտրանու բոլոր անդամները կորոնավիրուսի թեստ հանձնելուց հետո հուլիսի  15-ից հավաք են անցկացնում Ծաղկաձորի սպորտային կենտրոնում, որը փակ է արտաքին աշխարհից և նույնիսկ այս օրերի համար խանութ է բացվել բազայի ներսում` ապահովելով շփումների սահմանափակությունը և, հետևաբար, մարզիկների անվտանգությունը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]