Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԲՏԱ նախարարությունն սկսել է 5 դասընթացներին մասնակցության գրանցումը

ԲՏԱ նախարարությունն սկսել է 5 դասընթացներին մասնակցության գրանցումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է «React.JS», «Project Management», «Technical Recruitment», «Digital Marketing (SMM)», «Digital Marketing (SEO)» տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացներին մասնակցության դիմումների ընդունումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից,, դասընթացներն անց են կացվում պետության կողմից մասնակի ֆինանսավորմամբ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում:

«Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ, հանձնի քննություն, ինչի արդյունքում կորոշվի մասնակցի ուսման վարձի համաֆինանսավորման չափը, որը կախված քննությունների արդյունքում հավաքած միավորների քանակից՝  կկազմի Երևանում 10-80%, մարզերում՝ 30-90%։

  • «React.js» մասնագիտությունով՝ սկսնակ և միջին մակարդակների ծրագրավորման դասընթացները կանցկացվեն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Bitschool» ծրագրավորման և բիզնեսի դպրոցի մասնագետների կողմից։ Հայտը հնարավոր է լրացնել կայքի https://edu.hti.am/trainings/reactjs էջում:
  • «Project Management» մասնագիտությունով ծրագրավորման դասընթացները կանցկացվեն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի կողմից: Հայտը կարող եք լրացնել այստեղ՝ https://edu.hti.am/trainings/project-management
  • «Technical Recruitment» մասնագիտությամբ՝ սկսնակ մակարդակի ծրագրավորման դասընթացները կանցկացվեն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Meettal» ընկերությունը: Դիմելու համար՝ https://edu.hti.am/trainings/technical-recruitment
  • «Digital Marketing (SMM)» և «Digital Marketing (SEO)» մասնագիտություններով՝ սկսնակ մակարդակի ծրագրավորման դասընթացները կանցկացվեն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Skill» ընկերության մասնագետների կողմից։ Ծրագրերին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց գրանցման համապատասխան թերթիկները՝ «Digital Marketing (SMM)» - https://edu.hti.am/trainings/digital-marketing-smm

«Digital Marketing (SEO)» -https://edu.hti.am/trainings/digital-marketing

«Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում իրականացվող տեխնոլոգիական բոլոր մասնագիտությունների վերաբերյալ ամբողջական, մանրակրկիտ տեղեկատվություն կարելի է ստանալ https://edu.hti.am/ կայքից։

Աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող մասնագիտությունների ուսուցումը նպատակ ունի հնարավորություն ընձեռելու մատչելի պայմաններով ստանալու խորացված և բարձրակարգ կրթություն, ինչն իր հերթին կբերի ոլորտում որակավորված մասնագետների աճի: Մանրամասների համար՝ https://hti.am/pages.php?lang=1&id=7566&page_name=news», - ասվում է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]