Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քիմիայի միջազգային օլիմպիադային հայ դպրոցականները նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ

Քիմիայի միջազգային օլիմպիադային հայ դպրոցականները նվաճել են արծաթե և բրոնզե 
մեդալներ

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 23-30-ը տեղի է ունեցել Քիմիայի միջազգային օլիմպիադան:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, օլիմպիադան պետք է տեղի ունենար Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, սակայն COVID-19 համաճարակի պատճառով այս տարի այն անցկացվել է առցանց: Համապատասխան տարածքը և տեխնիկական միջոցները տրամադրել է Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը:

Օլիմպիադային մասնակցել է 60 երկրի 231 աշակերտ։ Հայաստանը ներկայացել է չորս մասնակիցներով: Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Լևոն Խառատյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի սան Արտյոմ Պետրոսյանը՝ բրոնզե մեդալի:

Օլիմպիական թիմը ղեկավարել են՝ Անդրանիկ Դավինյանը, Արմեն Գալստյանը և Մովսես Աղեկյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]