Ամեն համայնքում ծախսված ամեն լումա պետք է նոր գույն ու մշակույթ բերի. Նիկոլ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանապահ Այգեպարը վերականգնվում է ադրբեջանական հրետանու եւ անօդաչուների հասցրած վնասից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սահմանապահ Այգեպարին ադրբեջանական հրետանու եւ անօդաչուների հասցրած վնասը վերականգնվում է այսպես։ Ինչպես ասել եմ նաեւ հրապարակային, ամեն համայնքում ծախսված ամեն լումա պետք է նոր բովանդակություն բերի, նոր գույն, նոր մշակույթ»,- նշել է Փաշինյանը:
Ադրբեջանը հուլիսի 12-ից մի քանի օր հայ-ադրբեջանական սահմանին սանձազերծած գործողությունների ժամանակ պարբերաբար թիրախավորել է նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում վնասներ հասցրել նաև բնակելի տներին: Հակառակորդի հրետակոծությունից ամենից շատ տուժած գյուղում՝ Այգեպարում, ընթանում են վնասված տների վերանորոգման աշխատանքները: Տների վերանորոգմանը զուգահեռ նաև կատարվել են գյուղամիջյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Տավուշի Այգեպար գյուղում հրետակոծված տներից մի քանիսն արդեն ամբողջությամբ վերականգնված են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում