1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Չոբանյանն անվտանգային համակարգի կարևոր բաղադրիչ է համարում տնտեսական զարգացումը. հայացք Այգեպարից

Չոբանյանն անվտանգային համակարգի կարևոր բաղադրիչ է համարում տնտեսական 
զարգացումը. հայացք Այգեպարից

ԱՅԳԵՊԱՐ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն անվտանգության համակարգի ամրության թիվ մեկ գրավականն է համարում երկրում իրականացվելիք տնտեսական ներդրումները և նախաձեռնությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Տավուշի մարզի Այգեպար համայնքում անցկացվող «Հարափոփոխ տարածաշրջան, հայաստանյան առաջնահերթություններ. հայացք սահմանից» խորագրով համաժողովի ժամանակ բացման իր խոսքում Հայկ Չոբանյանն ընդգծեց, որ Տավուշը հզորացնելու և անվտանգ դարձնելու համար չափազանց կարևոր է ոչ միայն զինվորականի գործը, այլ նաև մտավորականի, գյուղացու և յուրաքանչյուր քաղաքացու։

«Երբ խոսվում էր և քննարկվում էր, թե ինչ պետք է անել Տավուշը հզորացնելու, ավելի դիմակայուն դարձնելու համար, մենք հավասարաչափ, նույնիսկ ավելի մեծ էներգիայով խոսում էինք մեր տարածաշրջանի տնտեսական զարգացման մասին` ասելով, որ դա կարևորագույն բաղադրիչն է մեր անվտանգային համակարգի։ 

Մենք կարող ենք տներ կառուցել մեր գյուղերում ապրող մարդկանց համար, բայց այդ տանը ապրելու համար նա պետք է ունենա աշխատանք, եկամուտ, պետք է զբաղվի ձեռներեցությամբ, որպեսզի նրա սերունդն ընտրի սահմանապահ գյուղում ապրելու ճակատագիրը»,- եզրափակեց Չոբանյանը։

Համաժողովի ընթացքում կքննարկվեն «Գլոբալ տեղաշարժեր. տարածաշրջանային վերադասավորումներ» և «Ղարաբաղյան հակամարտություն, Հայաստանի տարածաշրջանային նոր դերը» խորագրերի ներքո զեկույցներ։ Հանդես կգան արաբագետներ Սարգիս Գրիգորյանն ու Հայկ Քոչարյանը, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը, ՄԱՀՀԻ-ի ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, քաղաքագետներ Ստեփան Գրիգորյանը, Ստեփան Սաֆարյանը, Արցախից նախկին նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]