1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ իր ընտանիքի մասնակցությամբ ռեալիթի շոուն փակվում Է

Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ իր ընտանիքի մասնակցությամբ ռեալիթի շոուն 
փակվում Է

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ցնցել Է իր երկրպագուներին՝ Twitter-ում հայտարարելով, որ Keeping Up with the Kardashians՝ Քարդաշյան ընտանիքի մասին կուլտային ռեալիթի շոուն փակվում Է 14 տարի եթերում լինելուց հետո: Դա վերջնականապես տեղի կունենա հաջորդ տարվա սկզբին, երբ կթողարկվի եզրափակիչ եթերաշրջանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«14 տարի անց, 20 եթերաշրջաններ, հարյուրավոր Էպիզոդներ եւ մի քանի լրացուցիչ շոուներ. մենք ամբողջ ընտանիքով որոշել ենք ավարտել այդ հատուկ ճանապարհորդությունը,-ասվում Է համատեղ հայտարարության մեջ:-Մենք անսահմանորեն շնորհակալ ենք բոլորին, ովքեր մեզ հետեւել են այս բոլոր տարիների ընթացքում՝ ինչպես լավ, այնպես Էլ դժվարին ժամանակներում»:

Ռեալիթի շոուն Քիմին եւ նրա հարազատներին, այդ թվում քույրերին՝ Քորթնիին, Քլոեին, Քայլիին եւ Քենդալին, օգնել են համաշխարհային ճանաչում ձեռք բերել եւ հաջող կարիերա ստեղծել նորաձեւության եւ գեղեցկության աշխարհում:

Ու թեեւ «Քարդաշյան ընտանիքի» ռեալիթի շոուն ավարտվելու համար լուրջ պատճառներ չեն եղել, Daily Mail-ում ճշտում են, որ ծրագրի կազմակերպիչները հարգում են հեռուստաաստղերի որոշումը:

Այս բոլոր տարիների ընթացքում շոուում պատմել են կալիֆոռնիական նշանավոր ընտանիքի անձնական եւ մասնագիտական կյանքի հանգուցային իրադարձությունների մասին: Քարդաշյաններն իրենց էպիզոդներում պատմել են նաև 2015թ. և 2019թ. Հայաստան այցերի մասին: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]