1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

CNN-ն անդրադարձել է Հայաստանում զբոսաշրջության վերաբացմանը

 CNN-ն անդրադարձել է Հայաստանում զբոսաշրջության վերաբացմանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: CNN Travel-ն ԱՄՆ քաղաքացիների համար բաց երկրների թեմայի ներքո հիշեցրել է օտարերկրյա զբոսաշրջիկների համար Հայաստան մուտքի կանոնները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրատվամիջոցը ներկայացրել է երկրները, որոնք ԱՄՆ քաղաքացիների համար լիովին բաց են, երկրները, որոնք բաց են, սակայն որոշակի սահմանափակումներով և երկրները, որտեղ չեն կարող մեկնել կորոնավիրուսի ճգնաժամի պատճառով:

Հայաստանն այն երկրներից է, որտեղ ԱՄՆ քաղաքացիները կարող են մեկնել, սակայն որոշակի սահմանափակումներով: Հեռուստաընկերությունը հիշեցրել է Հայաստան մուտքի կանոնները: «Հայաստան ժամանելուն պես զբոսաշրջիկները պետք է անցնեն Covid-19 ՊՇՌ թեստ կամ 14 օր մեկուսանան: Թեստավորում անցած ուղևորները պետք է մեկուսանան՝ մինչև բացասական արդյունք ստանալը»,-նշել է CNN-ը` ակտիվ հղմամբ ներկայացնելով հայկական «Զվարթնոց» օդանավակայանի հիշեցումները երկիր մուտք գործելու կանոնների և թեստավորում իրականացնող լաբորատորիաների վերաբերյալ: Կարևոր է նաև տեղեկությունը, որ թեստավորումն արվում է անձի ինքնամեկուսացման հասցեում:

ԱՄՆ քաղաքացիների համար որոշակի սահմանափակումներով բաց են նաև Եգիպտոսը, Դուբայը, Մալդիվները, Մալթան, Միացյալ Թագավորությունը և այլ երկրներ: ԱՄՆ քաղաքացիներն ազատ կարող են մեկնել Ալբանիա, Բելառուս, Բրազիլիա, Մեքսիկա, Սերբիա, Թուրքիա, Հյուսիսային Մակեդոնիա, Զամբիա: Իսկ Թունիսն ու Ուկրաինան մինչև առնվազն սեպտեմբերի 28-ը փակ են ԱՄՆ քաղաքացիների համար:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտեր է հավաքում, թե որ ավիաընկերություններն են պատրաստվում վերականգնել դեպի Հայաստան կանոնավոր չվերթերը: Սեպտեմբերի 10-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ օդանավակայանում կառուցվում է նմուշառման մոտ 20 կետ այն անձանց համար, ովքեր կցանկանան կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառումը կատարել տեղում։

Պատրաստեց Աննա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]