1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պետական աջակցության դրամաշնորհային ծրագրերով ֆինանսավորում կստանա ՏՏ ոլորտի 64 ընկերություն

Պետական աջակցության դրամաշնորհային ծրագրերով ֆինանսավորում կստանա ՏՏ 
ոլորտի 64 ընկերություն

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պահպանել աշխատատեղերը, խթանել նոր արտադրանք տվող ընկերություններին. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ամփոփում է Պետական աջակցության 17-րդ դրամաշնորհային միջոցառման առաջին և երկրորդ ծրագրերի արդյունքները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորյա Պողոսյանը նշեց, որ ոլորտի ընկերությունները դիմումների ներկայացման գործընթացում բավական ակտիվ են եղել:

«Առաջին ծրագրով ստացվել է 141 հայտ, որից դիտարկվել է 117-ը: Վերջնական 23 ընկերության հետ կկնքվի դրամաշնորհային պայմանագիր նախարարության կողմից, քանի որ այս ընկերությունները բավարարել են անհրաժեշտ չափանիշները: Գաղափարների իրականացման համար այդ կազմակերպություններին կտրամադրվի շուրջ 227 միլիոն դրամ: Աջակցման երկրորդ ծրագրով 41 ընկերության հետ կկնքվի դրամաշնորհային պայմանագիր՝ տրամադրելով 778 մլն դրամ»,-ասաց Վիկտորյա Պողոսյանը:

Հայտերի գնահատումն իրականացվել է մի քանի չափորոշիչներով՝ արտադրանք, նորարարություն, թիմ, շուկա, բիզնես պլան, ֆինանսներ և այլն: Ընդհանուր առմամբ, առաջին և երկրորդ աջակցման ծրագրերով պայմանագրեր են կնքվելու 64 ընկերության հետ: Առաջին ծրագրով ՀՀ-ում գրանցված և պրոդուկտներ ստեղծող տնտեսավարողների համար նախատեսված է մինչև 10 մլն դրամ՝ յուրաքանչյուր հաղթող նախագծին, երկրորդ ծրագրով ՀՀ-ում գրանցված և ծառայություններ մատուցող տեխնոլոգիական ընկերությունների համար, որոնք պատրաստ են մշակել պրոդուկտներ՝ մինչև 20 մլն դրամ, կրկին յուրաքանչյուր հաղթող նախագծին: Վիկտորյա Պողոսյանը նշեց, որ երկու ծրագրերով հաղթած ընկերությունները ներկայացնում են տարբեր ուղղություններ՝ արհեստական բանականության նախագծեր, տվյալագիտություն, ռոբոտաշինություն, կապի ժամանակակից տեխնոլոգիաներ, ռադիո և միկրոէլեկտրոնիկա և այլն:

Ներկայում ընթացքի մեջ է Պետական աջակցության 17-րդ դրամաշնորհային միջոցառման երրորդ ծրագիրը: Այն նախատեսում է մինչև 30 մլն դրամի աջակցություն այն տեխնոլոգիական ընկերությունների համար, որոնք կներգրավեն փաստաթղթավորված և հաստատված ներդրումներ։ Վիկտորյա Պողոսյանը տեղեկացրեց, որ արդեն 5 դիմում ունեն և հորդորեց ոլորտի ընկերություններին լինել ակտիվ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]