1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայ ազգը ձեր կողքին է. Դեն Բիլզերյանը իր աջակցությունն է հայտնել հայ զինվորներին

Հայ ազգը ձեր կողքին է. Դեն Բիլզերյանը իր աջակցությունն է հայտնել հայ զինվորներին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցի աստղ, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանն իր զորակցությունն է հայտնել հայ զինվորներին, որոնք Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում կենաց-մահու կռիվ են մղում հանուն հայրենիքի պաշտպանության:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բիլզերյանը «Թվիթերի» իր պաշտոնական էջում գրել է, որ ամուր կանգնած է բոլոր հայ տղաների կողքին, որոնք այժմ ռազմի դաշտում են:

«Ամուր կացեք: Ձեր թիկունքին կանգնած է ձեր ազգը. ձեր թիկունքին ես եմ: Հպարտանում եմ ձեզանով, տղաներ»,- նշել է աստղը:

Բիլզերյանի ընտանիքը 250 հազար դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հայտարարած նվիրատվությանը:

Հայաստանին և Արցախին իրենց աջակցությունն են հայտնել համաշխարհային մեծության այնպիսի աստղեր, ինչպիսիք են՝ Քիմ և Քորթնի Քարդաշյանները, Սերժ Թանկյանը, Քարդի Բին, Էլթոն Ջոնը, Եվգենի Կիսինը և այլք:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]