1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայկական կողմն ամեն ինչ անում է բարեկամ Իրանին որևէ տհաճություն չպատճառելու համար. ՀՀ վարչապետ

Հայկական կողմն ամեն ինչ անում է բարեկամ Իրանին որևէ տհաճություն չպատճառելու 
համար. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ ՆԻկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց Իրանի տարածք ականներ ընկնելուն և բազմաթիվ ԱԹՍ-ներ Իրանի օդային տարածք մուտք գործելուն:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, իրանական IRNA գործակալությանը տված հարցազրույցում վարչապետը նշել է, որ եթե հայկական կողմից էլ նման երևույթ է գրանցվել, այդ կապակցությամբ շատ ցավում է: «Ես, ճիշտն ասած, այդ կապակցությամբ շատ կոնկրետ տեղեկատվություն չունեմ, բայց կարող եմ հավաստիացնել, որ հայկական կողմն ամեն ինչ անում է, որ իր բարեկամ երկիր Իրանին որևէ տհաճություն չպատճառի, և այդպիսի միջադեպեր չգրանցվեն: Հայկական կողմն իրենից կախված առավելագույնն անում է՝ նման միջադեպերից խուսափելու համար և վստահեցնում եմ, որ այս կապակցությամբ հետագայում էլ ավելի ուշադիր կլինի»,- ասել է վարչապետը:

Իրանի տարածքում մի քանի անգամ անօդաչու թռչող սարք է ընկել, վերջինը՝ հոկտեմբերի 20-ին: Հոկտեմբերի 13-ի առավոտյան ևս իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իրանի Արդաբիլ նահանգի Փարսաբադ քաղաքի մոտակայքում գտնվող Ուզունթափե գյուղի դաշտերում ընկել է ԱԹՍ, որը գրեթե վնասված չէր:Մասնագիտացված լրատվամիջոցները, ուսումնասիրելով իրանական ԶԼՄ-ներում տարածված՝ խոցված ԱԹՍ-ի պատկերը, հստակ համոզմունք էին հայտնել, որ այն Ադրբեջանին պատկանող իսրայելական արտադրության «Harop» տեսակի մահապարտ ԱԹՍ էր: ԼՂ կոնֆլիկտի սրումից ի վեր շուրջ 60 արկ է հայտնվել Խոդա Աֆարինում: Պաշտոնական Թեհրանը նախազգուշացրել է, որ հակամարտության գոտուց ոչ մի արկ չպետք է հասնի Իրան: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]