Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թրամփն իր կողմնակիցներին կոչ է արել պատրաստվել հաղթանակը տոնելուն

Թրամփն իր կողմնակիցներին կոչ է արել պատրաստվել հաղթանակը տոնելուն

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների գործող նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն իր կողմնակիցներին կոչ է արել պատրաստվել ընտրություններում իրենց հաղթանակը տոնելուն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Թրամփը հայտնել է կողմնակիցների հետ հանդիպմանը:

«Մենք պատրաստվում ենք մեծ տոնակատարության, մենք շահել ենք ամեն ինչ: Այսօրվա արդյունքները պարզապես ֆենոմենալ են: Բոլորը պետք է դուրս գան և տոնեն: Այսպիսի հիանալի քվեարկություն, այսպիսի հրաշալի արդյունք: Այս երկրի քաղաքացիները ցույց են տվել ընտրության մասնակցության ռեկորդային ցուցանիշ»,- նշել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իրենք հաղթել ենք այնպիսի նահանգներում, որոնցում հաղթանակ չեն էլ ակնկալել:

«Մենք հաղթել ենք Օհայոում, Տեխասում: Մենք հաղթել ենք Ջորջիայում, մենք հաղթել ենք Հյուսիսային Կարոլինայում, մենք մեծ առավելությամբ հաղթել ենք Փենսիլվանիայում»,- ասել է Դոնալդ Թրամփը:

Ամերիկայի Միացյալ Նահանգների գործող նախագահը հայտարարել է, որ իրենք արդեն իսկ հաղթել են այս ընտրություններում՝ նշելով, որ պատրաստ է ընտրությունների արդյունքների վիճարկմանը ԱՄՆ բարձր դատարանում, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

ԱՄՆ նախագահի ընտրություններում պայքարում են հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, գործող նախագահ Դոնալդ Թրամփը և դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը: Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը զբաղեցվում է 4 տարի ժամկետով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]