1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտարարել է Ջո Բայդենի նախագահ ընտրվելու մասին

Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտարարել է Ջո Բայդենի նախագահ 
ընտրվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը ստացել է ընտրողների մանդատը և շուտով կդառնա պետության ընտրված ղեկավար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին լրագրողների հետ զրույցում:

«Շուտով Ջո Բայդենը փոխնախագահից կդառնա ընտրված նախագահ։ Սա երջանիկ օր է մեր երկրի համար», - ասել է Փելոսին:

CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, իր հերթին նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգնականներին հայտարարել է, որ մտադիր չէ ընդունել պարտությունը ընտրություններում:

Ընդ որում` հեռուստաալիքը պնդում է, որ պաշտոնյաները չեն համարձակվում Թրամփին ասել, որ նա կարող է պարտվել ընտրություններում,և սպասում են, թե երբ դա կանի մեկ ուրիշը, օրինակ ՝ նրա դուստրը ՝ Իվանկան կամ փեսան ՝ Ջարեդ Քուշները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]