Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քանյե Ուեսթն ԱՄՆ նախագահական ընտրություններում ստացել է 60 հազար ձայն

Քանյե Ուեսթն ԱՄՆ նախագահական ընտրություններում ստացել է 60 հազար ձայն

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահական ընտրություններում հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը (Birthday Party կուսակցություն) հավաքել է 60 հազար ձայն` 12 նահանգներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Քանյե Ուեսթն ամենաշատ ձայները՝ 10188 ստացել է Թենեսի նահանգում, որտեղ սովորաբար նախընտրում են հանրապետական թեկնածուներին:

BBC-ն գրել է, որ սակայն Ուեսթի քաղաքական կարիերան գուցե դեռ ավարտված չէ: Ռեփերն օրեր առաջ «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է «Քանյե-2024», հանավաբար ակնարկելով 2024-ի ընտրություններին ևս մասնակցելու մտադրության մասին:

ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցել է շուրջ 160 մլն մարդ: Հիմնական պայքարն ընթանում է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի միջև: Ներկայացուցիչների պալատի խոսնակը նոյեմբերի 6-ին հայտարարել էր Ջո Բայդենի նախագահ ընտրվելու մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]